Մխիթարյանի գործակալը հերքել է լուրը, որ հայ ֆուտբոլիստը դիմել է «Արսենալ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News      

Մխիթարյան

 

Հայաստանի ազգային հավաքականի  և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հերքել է, լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը դիմել է «Արսենալին» տրանսֆերն իրականացնելու խնդրանքով։

«Մխիթարյանը «Արսենալին» ոչինչ չի ասել։ Դա սուտ է: Այս շրջանում կեղծ լուրերն անընդունելի են»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում» և իր գործակալը բանակցում է «Արսենալ»-ի հետ։

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը: