«Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք». ՀՀ նախկին վարչապետը հարց է տվել ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

զոհրաբ

«Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության ծրագրի գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու»։ Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թվիթերյան միկրոբլոգում հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

«Հարց արտգործնախարարին. այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք»,- գրել է Արմեն Դարբինյանը՝ կից տեղադրելով պաշտոնական հաղորդագրության հղումը։

Մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին:

Դրամական օգնությունը՝ որպես բարենպաստ պայմաններով վարկ, կօգնի COVID-19-ի տնտեսական հետևանքները հաղթահարելուն:

Ցանկում ներառված է 10 երկիր, որոնց թվում են նաև Վրաստանը, Ալբանիան, Ուկրաինան, Կոսովոն, Մոլդովան։