Ազգերի լիգա. Լևոն Արոնյանը հաղթել է 3-րդ և 4-րդ տուրերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

Արոնյան

Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում երեկ կայացել են 3-րդ և 4-րդ տուրերը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի հավաքականում, 2 տուրում էլ հաղթել է ու նպաաստել իր թիմի հաղթանակներին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Սանթոշ Վիդիթին, իսկ մյուս երեք պարտիաներում գրանցվել են ոչ-ոքիներ: Լևոնի հաղթանակի շնորհիվ Եվրոպայի թիմը հաղթել է Հնդակաստանի ընտրանուն:

4-րդ տուրում Եվրոպայի ընտրանին մրցել է առաջատարներից Միացյալ նահանգների հետ: Արոնյանը սևերով մրցել է կուբացի Լեյնիեր Դոմինգեսի հետ ու 48-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:

Եվրոպայի հավաքականից հաղթանակ է տարել նաև վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, իսկ մյուս երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Ի վերջո, 3:1 հաշվով հաղթել է Եվրոպայի թիմը: Եվրոպայի ընտրանին ու Միացյալ նահանգների թիմն այս պահին ունեն 5-ական միավոր:

Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը, որն այս տուրում 3:1 հաշվով առավելության է հասել աշխարհի հավաքականի նկատմամբ:

Անհատական ցուցանիշով Արոնյանը, որը 4 հնարավորից վաստակել է 2,5 միավոր, զիջում է միայն չինացի Յանժի Յուին, որն ունի 3 միավոր:

Աղբյուրը՝ Armsport.am