Բենիամին գյուղի՝ համայնքին պատկանող դաշտի խողովակների գողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ:

Նույն օրը ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված համայնքապետը հայտնել է, որ գողացել են հինգ հատ հինգ մետր երկարության ցինկապատ խողովակներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բաժին է հրավիրվել Ազատան գյուղի 30-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլի 15-ին նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավվել է: Վնասի չափը պարզվում է: