Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

վանեցյան

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այս մասին հայտարարություն են տարածել Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը։

«Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- ասված է գրառման մեջ։