ВАЗ 2107 եւ Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

․

Սյունիքի մարզում այսօր՝ մայիսի 7-ին, Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի եւ 46-ամյա Գարիկ Հայրապետյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետեւանքով Mitsubishi–ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 07-ի գազաբալոնի փականն ու այնուհետեւ ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ուղղել են Mitsubishi Pajero io-ն: Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել: