Սյունիքում կորոնավիրուսի 51 հաստատված դեպք կա. 24-ն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News

կորոնա

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․

Ընդհանուր՝ 51 հաստատված դեպք, որից վերջին օրերին՝ 26 դեպք:

24 հոգի բուժվել է,

27 հոգի բուժում է ստանում, որից՝

19 հոգի՝ Քաջարանից,

5 հոգի՝ Գորիսից,

2 հոգի՝ Կապանից,

1 հոգի՝ Մեղրիից։

Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ և գտնվում է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ»: