Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը. Ավետիք Չալաբյան

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News 

Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։ Անկախ դրդապատճառներից, ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորներները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։

Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը, և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության»։