Սաակաշվիլին նշել է ուկրաինական տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու միջոցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Ուկրաինական տնտեսությունը փրկելու համար նախ անհրաժեշտ է ազատել բիզնեսը վարչական միջամտությունից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակված Միխայիլ Սաակաշվիլին «1+1» հեռուստաալիքի եթերում, տեսանյութը հասանելի է YouTube-ում, փոխանցում է Lenta-ն:

Նրա խոսքով՝ կարանտինից թուլացած ձեռներեցներին պետք է աջակցել՝ ազատելով մեծ թվով կարգավորման միջոցներից:

«Գլխավոր բառը ազատություն է։ Առաջին փուլում պետք է հեռացնել հարկային, մաքսային ոլորտում անիմաստ կարգավորումները, որտեղ մեծ քանակությամբ թղթեր են լրացվում»,- այս նախնական միջոցները նշել է Սաակաշվիլին՝ ուկրաինական տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սաակաշվիլիի նշանակման մասին հրամանագիրը հրապարակվել է նախօրեին։ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետը Ուկրաինայի նախագահի այս որոշումը արտասովոր քայլ է անվանել։