Չենք մոռանա նացիզմի դեմ պայքարած գերմանացիներին. Պուտինն ու Մերկելը շնորհավորել են միմյանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Պուտինը և Մերկելը մայիսի 8-ին հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել ֆաշիզմից Եվրոպայի և աշխարհի ազատագրման 75-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի և Գերմանիայի համար այդ ամսաթիվը հատուկ, խորհրդանշական նշանակություն ունի: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, վստահություն են հայտնել, որ երկու երկրներում երբեք չեն մոռանա գերմանացի հայրենասերների մասին, որոնք անձնվիրաբար պայքարել են նացիստական ռեժիմի դեմ, հավելել են Կրեմլում:

«Կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում երկու երկրների ղեկավարները մտադրություն են հայտնել փոխադարձ օգնություն ցուցաբերել և շարունակել վարակի տարածմանը հակազդելու գործում արդեն հաստատված սերտ համագործակցությունը», ասված է հաղորդագրության մեջ: