Հարավային Կորեայում ֆուտբոլի առաջնությունները կմեկնարկեն սահմանափակումներով

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News 

ֆուտբոլ

Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը  մայիսի 8-ին կմեկնարկի սահմանափակումներով: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, ֆուտբոլիստներին կարգելվի թքել, ձեռք սեղմել  անգամ խոսել՝ կորոնավիրուի տարածումը կանխելու համար:

Հաղորդվում է, որ անձնակազմերը կպարտավորվեն կրել բժշկական դիմակներ և ձեռնոցներ:

Մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 29-ին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվեց,  38 հանդիպման փոխարեն թիմերը կխաղան յուրաքանչյուրը 27-ական խաղ: