Հրդեհ՝ Երևանում. ծխահարված երեխան հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ. նրա վիճակը լավ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Մայիսի 8-ին` ժամը 16:58-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում։

Փրկարարներն իրականացրել են բնակչության (8 հոգի) տարհանման աշխատանքներ:

Ծխահարված Մարիա Ա․-ն (ծնված 2012 թ.) հոսպիտա­լացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:30-ին։ 1-ին հարկում այրվել են էլեկտրական մալուխ (2 գմ) և գազի հաշվիչ (2 հատ), իսկ 2-րդ հարկում՝ էլեկտրական վահանակ (ամբողջությամբ):