Լևոն Արոնյանը «Ազգերի լիգա»-ում Եվրոպայի թիմի կազմում 3-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, մրցաշարի  7-րդ տուրում մրցեց Չինաստանի թիմից Յի Վայի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ ահա 8-րդ տուրում Արոնյանը պարտվեց հնդիկ մրցակցին:

Այս տուրից հետո Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են  ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այն կեզրափակվի մարտի 10-ին: