Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատեց 4 միլիոնը, 48,699-ը ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

կորոնա մահ

Մայիսի 9-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,014,436 է, որից 276,251-ը մահացել է, 1,387,230-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,302,256 է, որից 48,699 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,322,163 վարակման դեպք, որից 78,616-ը մահացել է, 223,749-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: