ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից լուսանկարներ հրապարակել:
«Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992 թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։
Բանակ, որն այսօր հզոր ուժ է, որն ամեն օր ապացուցում է՝ հակառակորդի ռազմատենչ հոխորտանքները ոչինչ չարժեն։
Քո լինելու՝ մեր տոնը շնորհավոր»,-գրել է ՊՆ խոսնակը: