Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա․ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News     

Լարս

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ  ՀՀ մի շարք քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ: 

«Դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։

Տեղեկացնենք նաև, որ դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել կայքում նշված քաղաքացիների հետ»,- հայտնել են դեսպանատնից։