Հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է. Արցախի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

պարգևարքեպիսկոպոսմարտիրոսյան

Մեր հերոս տղաների տաղանդի, սխրանքների և նվիրվածության արդյունքի շնորհիվ ենք կարողացել կերտել մայիսյան Եռատոնը: Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ  խոնարհելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ նշելով, որ հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ   լինելն է:

Նա իր խոսքում ընդգծել է, որ հաղթանակների հասնելու ճանապարհին մեծ էր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության դերը:

«Այսօր էլ դժվարին պահերին հայ ժողովուրդը միշտ համախմբվում է և դառնում մի բռունցք: Ներկայումս էլ  ունենք նոր մարտահրավերներ, փորձություններ և վտանգներ, որոնք, համոզված  եմ, միացյալ ուժերով կրկին կհաղթահարենք»,-մասնավորապես  ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: