Էջմիածնի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել «Անմար կրակ» հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News 

հասարակական

Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է արված, որում ասվում է.

«Այսօր մեր պատմության ամենափառավոր ու նշանակալի օրերից մեկն է. տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում կազմակերպված միջոցառումները կրում են ոչ զանգվածային բնույթ։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները և Էջմիածնի թիվ N զորամասի սպայական անձնակազմի անդամները, ի երախտագիտություն Հայրենական ու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհած հայորդիների, ծաղիկներ խոնարհեցին «Անմար կրակ» հուշահամալիրում։

Այս օրը խորհրդանիշն է, որ հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք համախմբվում ենք ի շահ մեր երկրի ու մեր ապագայի։
Շնորհավորում ենք բոլորիս»: