Արարատ Միրզոյանը Շուշիում ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

1

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել Մայիսի 9-ին Ստեփանակերտում և Շուշիում մայիսյան եռատոնին նախատեսված միջոցառումներից։

«Հարգանքի տուրք մատուցեցինք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ խոնարհեցինք Վազգեն Սարգսյանի արձանի մոտ», – գրել է նա: