24 ժամով կասեցվել է 90 տնտեսվարողի գործունեությունը, այդ թվում՝ դեղատներ, խանութներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

աատմ

«ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք»։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմւնը՝ ֆեյսբուքյան իր էջում:

«Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծող, ֆեյսբուքյան էջով և առցանց ստացված զանգերն ու բողոքները։

Նշվում է, որ ևս երեք տասնյակի տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։

ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։ Խախտումները ներկայացվել են պարետին»,- ասված է հաղորդագրության մեջ։