Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանն այցելել են մի շարք զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել են պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, տիրող իրավիճակին, ներկա գտնվել տարբեր ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողություններին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են նաեւ տարբեր ֆերմերային տնտեսություններ ու Կարմիր Շուկա բնակավայրում գտնվող ձեթի գործարան եւ ծանոթացել դրանց աշխատանքներին: