Անձրևները վաղվանից հիմնականում դադարում են. սպասվում է արևային եղանակ. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում կդադարեն և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը կլինի արևային եղանակ։

«Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին»,- ասված է գրառման մեջ։