ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
«Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետի փոխանցմամբ՝ արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։