Իրանում կա կորոնավիրուսի գրանցված 1.383 նոր դեպք, վարակակիր է 107.603 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Իրանում կորոնավիրուսի մայիսի 10-ի վիճակագրական տվյալներով վարակակիրների թիվն ավելացել է 1.383-ով, ընդհանուր՝ 107.603: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Երկրում մահացածների թիվն ավելացել է 51-ով՝ ընդհանուր կազմելով՝ 6.640 քաղաքացի: Կորոնավիրուսից ծանր վիճակում է գտնվում 2.675 անձ, ապաքինվածների թիվն ավելացել է 1.079-ով. կորոնավիրուսի բռնկումից ի վեր երկրում ընդհանուր ապաքինվել է՝ 86.143 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 586․699-ը: