«Գրանդ Քենդի»-ի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

«Գրանդ Քենդի» արտադրամասում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները: Մեր աղբյուրների պնդմամբ՝ արտադրամասում վարակվածության դեպքը մեկից ավելի է:

Նշենք, որ Հայաստանում ավելի վաղ գրանցվել է կորոնավիրուսայի հիվանդության 138 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3313-ի։ Կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, շարունակում են բուժվել 1928-ը: Հայաստանում հիվանդության հետևանքով գրանցվել է 45 մահ: Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 15-ի։