Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News     

Հալեպ

Հալեպ նահանգի հյուսիսում՝ Էլ-Բաբ քաղաքում ահաբեկիչների տեղադրած ռումբի պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է ևս 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով սիրիական SANA գործակալությանը։

Ըստ գործակալության՝ տուժածների թվում կա կին ու մի քանի երեխա։ Պայթյունը տեղի է ունեցել մայրամուտին, երբ բնակիչները գնումներ էին կատարում շուկայից։

 Էլ-Բաբը գտնվում է Հալեպից 38 կմ հեռու, սիրիական ընդդիմության վերահսկողության ներքո։