ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News     

ԱԺ ծեծկռտուք

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ խորհրդականի՝ նյութերը ՀՔԾ-ում  քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր  են նախաատրասելու և ընթացքը լուծելու նպատակով են։

Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրություններ էր սկսել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հրապարակումներում։

 Ազգային ժողովում վիճաբանություն ու ծեծկռտուք էր սկսվել  «Լուսավոր Հայաստան» խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև։ Ծեծկռտուքին մասնակցել էին նաև այլ պատգամավորներ։