Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

եղանակ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում՝ մայիսի 11-ի ցերեկը, 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։

Հանրապետության տարածքում՝

եղանակ
Երևան քաղաքում՝

եղանակ