Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Նալբանդյան Քոչարյան

ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար հրավիրվել է արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այս մասին լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ գրավոր նամակն արդեն ուղարկվել է։

Այսօր Աժ հանձնաժողովին նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն կարապետյանը։