ԼՀԿ-ականները վերարտադրում են խորհրդարանից դուրս մնացած ուժերի մտքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը համակարծիք է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն տեսակետի հետ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները վերարտադրում են խորհրդարանից դուրս մնացած ուժերի մտքերը: 24News-ի հետ զրույցում պատգամավորը շեշտեց, որ լյուստրացիոն գործընթացն սկսված է:

«Եթե ԼՀԿ-ականները խորհրդարան գան, ապա թվարկելու եմ նրանց կողմից հնչեցված բոլոր շահարկումները: Բայց մինչ այդ մեր քաղաքացիները կարող են ֆիքսել, թե ինչպես են ԼՀԿ-ականները խուսափում պատասխանատվությունից ու մսխում հարկատուների գումարը»,- ընդգծեց Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։