Լուկաշենկոն կորոնավիրուսային իրավիճակը Բելառուսում հանդուրժելի է համարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում կորոնավիրուսային իրավիճակը հանդուրժելի է համարում։ Ըստ նրա՝ շատ պետություններ սկսել են գործածել համավարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը։ Հայտնում է Lenta.ru-ն։  

«Վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը Բելառուսում հանդուրժելի է: Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, որ Աստծուն արդեն մորուքից բռնել ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Ըստ նրա` մեթոդը, որից Բելառուսն օգտվում է արդեն երեք ամիս, արդյունք է տալիս․

«Եվ մյուս պետություններն օգտվել են այս մեթոդից, այս ուղուց: Նայեք արևմտյան երկրներին. կամաց-կամաց բացվեցին, տնտեսությունը սկսեց աշխատել, միլիոնավոր մարդիկ են», - շարունակել է Լուկաշենկոն:

Ընդ որում, նա հայտարարել է, որ այդ պետություններում մահացությունը մեկ օրում ավելի բարձր է, քան Բելառուսում երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունների թիվը։

Բելառուսում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խիստ կարանտինային սահմանափակումներ չեն սահմանվել: Լուկաշենկոն իր որոշումը բացատրել է տնտեսական միջոցառումներով: Նա համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը հաճախ է փսիխոզ  որակել: