Անցորդը կանգնեցրել է ոտքով աշխատանքի գնացող Բորիս Ջոնսոնին և բողոքել վարակի դեմ պայքարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

բորիս
Daily Mail-ը լուսանկար է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է զբոսայգում մի տղամարդ խոսում ոտքով աշխատանքի գնացող Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ:

Ըստ պարբերականի՝ լուսանկարի տղամարդը «Saxonbury Limited»-ի տնօրեն և կառավարման հարցերով ավագ խորհրդական Բոբ Մեդոուզն է։ Աղբյուրը նաև հայտնում է, որ նա վրդովված է եղել կարանտինային միջոցառումներից և այդ մասին հայտնել է Բորիս Ջոնսոնին:

«Բոբը կառավարման աշխատանքի մեծ փորձ ունի, նա շատ զայրացած է կառավարության՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու պատասխան գործողությունների համար և մասնավորապես այն բանի համար, թե ինչ վերաբերմունքի են արժանանում Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները»,- պարբերականին պատմել է անցորդի ընկերը։

«Saxonbury Limited»-ի տնօրենի մեկ այլ ընկեր էլ պարբերականին պատմել է, որ Բոբի ընկերությունը մեծ աշխատանք է կատարել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հետ. «Նա զայրացած է Բորիսի վրա: Երբ տեսավ նրան, այդ առիթն օգտագործեց իր մտքինը նրա դեմքին ասելու համար»։