Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վարակվել է COVID-19-ով: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ գտնվում է հիվանդանոցում:

Նշենք, որ ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ COVID-19-ով վարակված երկու պատգամավորները դեռ հիվանդանոցում են: