Հեծանիվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

հասարակական

Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված է իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։ Աղբյուրը հայտնում է նաև, որ Նիկոլայ. Բաղդասարյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է։