34-ամյա բնակիչը հանքից գողություն է արել ու բռնվել․ Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի հանքարդյունաբերող ընկերություններից մեկի տարածքից վեց խորանարդ մետր ծավալի խճաքարեր են գողացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներով իրավապահները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գնդեվազ գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, մայիս 4-ին, ժամը 20.30-ի սահմանում, կասկածվողը ոստիկանության Ջերմուկի բաժին հրավիրվեց:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է արել ապրիլ ամսի երեք տարբեր օրերի ընթացքում` «Զիլ» մակնիշի իր մեքենայով:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: