Ռազբորկեն կողմեր ունի, Մարուքյանի և Միքայելյանի կոնֆլիկտը քաղաքական ներկայացնել չի կարելի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

Երկրում բարոյահոգեբանական վիճակը լարված է, հանրությունը՝ տրոհված, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը երկու տարի անընդմեջ քաղաքական անհանդուրժողականություն է դրսևորել այլակարծության նկատմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։ 

Նրա համոզմամբ՝ զարգացումները տանում են այլ ուղղությամբ, նույնիսկ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականներից։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իր անձնական երաշխավորության մասին՝ Հարությունյանը նշել է, որ սեղանին դրված է Քոչարյանի հեղինակությունն ու արժանապատվությունը, իսկ դա նշանակում է, որ նա իրեն թույլ չի տա փախչել, նրան կզսպի իր կենսագրությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։