Niva-ն գլորվել է ձորը.տուժածներին հիվանդանոց տեղափոխող մեքենան նույնպես վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

․

Սյունիքի մարզում այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Վարորդ Ա. Սաֆարյանը, նրա ուղեւորներ, Գորիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուզաննա Վանդունցը եւ 2-ամյա Էրիկ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է, որ վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի, որն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գորիսի ճանշինի աշխատանքի հետեւանքով ճանապարհին եղած փոսերը հետեւանքով բախվել է ծառին:

Opel-ը վարել է Տեղ գյուղի բնակիչ, 38-ամյա Գենադիկ Ղավալբաբունցը, ինչի հետեւանքով նրա ուղեւոր, համագյուղացի, 60-ամյա Արտուշ Սաֆարյանը նույնպես մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։