ԱԺ նիստերը բոյկոտած ԼՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ճեպազրույցներին միայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

2

Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտին, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, խորհրդարանում այսօր՝ մայիսի 13-ին, ճեպազրույցներ տեղի կունենան: 6 օր տևած քառօրյաից հետո լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերը, ըստ երևույթին, ծեծկռտուքի ու դրան հաջորդ դեպքերին մասին են լինելու: 

24News-ը «Լուսավոր Հայաստան»-ից տեղեկացավ, որ խմբակցությունը գալլու է խորհրդարան ու մասնակցելու է ճեպազրույցներին: Մեր տեղեկություների համաձայն՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Տարոն Սիմոնյանն են ներկայանալու խորհրդարանական «բրիֆինգին»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, հիշեցնենք, ԼՀԿ-ականները հայտարարել էին, թե առժամանակ լքում են խորհրդարանաի նիստերի դահլիճը:

24News-ը ֆիքսել էր, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները ոչ միայն դահլիճը, այլև խորհրդարան էլ գրեթե չեն գալիս, կամ եթե գալիս են, ապա կարճ ժամանակով:

«Հետագա աշխատանքները  շարունակելու ձև ենք մտածում: Ամբիոնից հնչող քննադատ խոսքը կարող է բռունքներով կամ շշով հարձակվելու պատճառ լինել, ու այդ դեպքում պետք է մտածենք՝ ինչպե՞ս կարող ենք աշխատել նման պայմաններում: Գուցե պաշտպանվել ու համարժեք պատասխան տալու անհրաժեշտություն լինի»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը:

«Հո սաղավարտներո՞վ չեք գա խորհրդարան»,- հարցրինք մեր զրուցակցին: «Դա էլ է տարբերակ»,- լակոնիկ պատասխանեց նա:

Վրույր Սևակ