Եթե այս տեմպով շարունակվի, ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է երկրում հակահամաճարակային իրավիճակին: Վարչապետը հայտարարել է, որ նվազագույնը 1 տարի կորոնավիրուսը մեր կողքին է լինելու, ուստի պետք է սովորենք ապրել վարակին զուգահեռ:

«Մեզ բոլորիս ուզում եմ կոչ անել պահպանել համահամաճարակային միջոցառումները հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի միջոցառում է մեզ համար, բոլորիս համար… այսինքն՝ մեր ու ձերը ո՞րն ա, ի՞նչ տարբերություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ եթե այս տեմպով շարունակվի, ստիպված ենք լինելու վերադառնալ սահմանափակումների:

Վարչապետը նաև նշել է, որ կորոնավիրուսի ճգնաճամը ծավալվում է ամբողջ թափով, ուստի կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ սոցիալական հեռավորություն, առանց ձեռքերի ախտահանման՝ չդիպչել դեմքին, չօգտվել այնպիսի սպասքից, որի ստերիլության և մաքուր լինելու մեջ համոզված չենք: