Օրական ունենք մոտ 40 միլիոն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 միլիարդ դրամ. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

մելքումյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս նախորդ տարվա փետրվարին դեմ է քվեարկել կառավարության հնգամյա ծրագրին, և այն մտահոգություններն ու փաստարկները, որ քաղաքական ուժը բերել էր ծրագրում ներառված ցուցանիշների և դրույթների առնչությամբ իրականացել են:

«Կառավարության անցած 1 տարվա ճանապարհը ցույց տվեց, որ լրջագույն մտահոգություններ կան: Առաջինը. մենք այդպես էլ չիմացանք՝ որքա՞ն նոր աշխատատեղեր են ստեղծվել, երկրորդ՝ աշխատողների ո՞ր մասն է դուրս եկել ստվերից»,-ասել է Միքայել Մելքումյանը և հիշեցրել, որ նվազել են նաև օտարերկրյա ներդրումները:

«Հենց այս փուլում մեր երկրի դիմադրողականությունն ավելի բարձր կլիներ, եթե օտարերկրյա ներդրումներ, այնուամենայնիվ, լինեին:

Մենք օրական ունենք մոտ 40 միլիոն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 միլիարդ դրամ: Թե ոնց ենք այս տարբերությունը վերականգնելու, դա շատ բարդ խնդիր է»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: