ԱՄՆ-ից ՀՀ բերված առաքանու մեջ հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։

Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։