Facebook-ն արգելափակել է Կադիրովի ինստագրամյան էջը. պատճառը պատժամիջոցներն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

քադիրով

Facebook-ն արգելափակել է Կադիրովի ինստագրամյան էջը: Այս մասին հաղորդում է РБК-ն:

«Լինելով ամերիկյան ընկերություն՝ մենք գործում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցների օրենսդրության շրջանակներում և մշտապես միջոցներ ենք ձեռնարկում մեր իրավական պարտավորությունները կատարելու համար: Այս պարագայում, մենք հեռացրել ենք այն անձանց հաշիվները, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ»,- հայտարարել Է Facebook-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ դեռևս 2017 և 2018 թվականներին սոցիալական ցանցն արդեն արգելափակել էր Կադիրովի էջը: