Վերջին 1 օրում Իրանում կորոնավիրուսով վարակման 1958 նոր դեպք է գրանցվել և 50 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News 

Իրան

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 112,725-ի: Մեկ օրում Իրանում 50 մահ է արձանագրվել, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 6,783 է: 89,428 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2,735-ի վիճակը ծանր է: Այդ մասին հայտնում է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժինը, գրում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 1,958 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը 112,725 է:

Նշենք, որ Իրանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 8-րդն է: