ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
«Այսօր Պաշտպանության նախարարության կողմից իրականացված և Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից»: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան:
Ավինյանի փոխանցմամբ՝ Չինաստանից երրորդ հատուկ չվերթով Հայաստան կներկրվի տարբեր սարքավորումներ և թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը:
Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, իրականացվել էր Չինաստանից երկրորդ հատուկ չվերթը Հայաստան:
Հայաստանում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 1572 մարդ: Փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 36 016 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից , ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 49 դեպք: