Մարշալ Բաբաջանյան–Աշխաբադի փողոցների խաչմերուկը կահավորվել է լուսացույցային օբյեկտով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

լուսացույց

Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան–Աշխաբադի փողոցների խաչմերուկը կահավորվել է լուսացույցային օբյեկտով, որը ներկայումս աշխատում է դեղին թարթող աշխատանքային ռեժիմով:

2020թ. մայիսի 18-ից լուսացույցային օբյեկտը կգործարկվի լիարժեք աշխատանքային ռեժիմով: