Հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չենք տեղավորում հյուրանոցներում. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

թորոսյան

«Հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չենք տեղավորում հյուրանոցներում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել  առանց սիմպտոմ հիվանդների համար:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 1572 մարդ: Փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 36 016 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 49 դեպք: