ԱԳՆ-ն շարունակում է աշխատանքը՝ ուղղված մեր հայրենակիցների ապահով վերադարձը կազմակերպելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

․

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում ներկայացվել է արտերկրում արտակարգ ռեժիմով աշխատող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների  գործընկերների աշխատանքը՝  ուղղված մեր հայրենակիցների ապահով վերադարձը հայրենիք կազմակերպելուն։

«Եվս մեկ կարճ անդրադարձ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում արտակարգ ռեժիմով աշխատող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերների աշխատանքի մի որոշ հատվածին, որն ուղղված էր նախևառաջ մեր հայրենակիցների ապահով վերադարձը Հայրենիք կազմակերպելուն»,- ասված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան գրառման մեջ: