Նորակերտում գայլերը 122 գառ ու ոչխար են հոշոտել, մոտ 30-ն էլ վնասվածք ունեն, չեն ապրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմանում Նորակերտ գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդան Մելիքյանի ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին սարում գայլերը հոշոտել են. 122 գառ ու ոչխար սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը չեն ապրի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ գյուղացիներն ասել են՝ չգիտեն՝ ում դիմեն՝ Գեղարքունիքի մարզպետի՞ն, թե՞ կառավարությանը։

«Էս ընտանիքը վարկ էր վերցրել ու սրանով էին զբաղվում։ Հիմա փաստի առաջ են կանգնել։ Ուզում ենք հավատանք, որ մարզպետարանն ու կառավարությունն անօգնական չեն թողնի Վարդանին։ Ընտանիքի անդամներն առավոտից իրիկուն հողի հետ կենաց-մահու պայքար են տվել, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա տարվա վերջ պետք է էղածը վայելեր, եկամուտը վաճառեր, նախ վարկերը մուծեր, իսկ մի քանի կոպեկ էլ դներ տան վրա, իսկ հիմա ընտանիքի անդամները փաստի առաջ են կանգնել»,-ասել է գյուղացիներից մեկը։

1
1
1