ՌԴ իրավապահների կողմից գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին՝ ժամը 16.30-ին, Գայի փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 36-ամյա Արտակ Բ.-ն, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: