Նախարար Թորոսյանը տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է այն մասին, թե  ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը:

«Այս տեսանյութը բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը: Այն բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է, որ պահանջում է բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, ժամանակակից լաբորատոր սարքեր, նմուշառման պարագաներ, թեստեր և լոգիստիկ ալգորիթմ:

Մենք մինչ օրս կատարել ենք ավելի քան 37.000 նման հետազոտություն:

Հ.Գ. ներողություն եմ խնդրում անգլերենի համար»,-տեսանյութին կից գրել է նախարարը: